▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրեցի էղնելու համար անհրաժետ նախադրյալներ (Գյումրվա կուռյոզներից)

1. Խելառի նման բդի սիրես Գյումրու ցեխն ու ցեխաջուրը
2. Ամեն ինչին բդի նայես ընպես, յանիմ թե քթիդ չէ, չես հավնի
3. Աղքատ՝ բայց հպարտ բդի էղնիս, ու հեչ մեկին ցույց չտաս, թե դու էդորից չունիս
4. Դու ի՞նչ Գյումրեցի, եթե խանութին առնվազը մէ 100 000 դրամ վերասյա պարտք չունիս
5. Գյումրեցի էղնելու համար, պդի հումորիդ զգացողությունը ցավ տալու չափ էղնի, օր իմունիտեդ ունենաս, թե չէ ներվերիցդ ինֆարկտ կստանաս
6. Գյումրեցին հիվանդ մեռնի՝ բժշկի չի էրթա, մինչև դանակն օսկորին չհասնի կամ էլ մինչև չմեռնի: 
7. Գյումրեցին՝ ինքն իրա խելքը բդի ունենա, թե չէ սաղ խելք խրատ տվող են, ձեռք գցող՝ օգնող չկա, մինիստր են դառել
8. Դու ինչ Գյումրեցի, եթե առավոդը կնկադ չհարցնես, թե աղչի, էսօր ինչ պդի ուտենք ու ըդոր դարդից օրական մէ 8-9 բաժակ կոֆե չխմես
9. Կարևոր է, որ գործազուրկ էղնիս ու աղքատության նպաստ ստանաս ու պարտադիր է, օր նպաստի օրը կնիկդ օճերի մեջ անպայման փոշտալյոնի հետ կռիվ էնէ ու ճվճվա, թե չէ քո Գյումրեցու պատիվդ էլ ով բդի պահե
10. Գյումրեցու դռան դեմի ծառը, բդի չբլաղ էղնի ու համարյա մինչև քոք կտրած, օր գարնան, ամռան, աշնան փողոցի թոզը տունդ մտնի ու կռնանաս մաքուր թոզ քաշես թոքերդ
11. Իսկական գյումրեցի տղամարդը, պդի խոպան էրթա, ընդեղ շեկ մազերով ռսի աղջիկ՝ ընկերուհի ունենա ու ամեն ամիս իրա կնկան ու էրէխեքին գոնե մէ 100-200 դոլլար փող ղրկե, 
12. Խոպանչի գյումրեցու կնիկը Faberlik -ի պարֆյումրեիա պդի առնի՝ անպայման ու հարևանի հետ կոֆե խմելուց լոպըզնա, թե ինքը մոդայի վերջի նորություններով կհետաքրքրվի, չէ ըբը:
13. Գյումրեցին պդի խմէ ամենաթանկնոց կոֆեն ու անպայաման աղցած, ոչ թե պաչկովներից: Պաչկովներից փոխինձի համ գուգա:
14.Գյումրեցու ավտոն բդի փողոցով՝ շորորալեն էրթա, էս փոսից էն փոսի մեջն ընկնելով, թե չէ յեդեվից բդի ըսեն թե զարգացել էրեվանցի է դարձել
15.Թե գազելներից բողոքվար՝ ամոթ է, թե գազելի մեջ ուրիշի կնկա գիրկը չնստար՝ ամոթ է, թե գազելի պատհուհանին ինչ որ մեկի հետույքը չսեղմվավ՝ ամոթ է գազելի շոֆերի համար, ի՞նչ շոֆեր, օր գազելդ դատարկ է:
16.Գյումրեցին, թե չկրցավ ոտիմ տեղ գտնել լեփ լեցուն գազելի մեջ ու չկրցավ մե բանմ էլ գազելի դուռը շրխկցնելով փակել, հաստատ կսեմ, էդ օրը գյումրեցու համար օր չեր:
17.Գյումրեցին առանց պապիռոզի կմեռնի, բայց մեռնելուց դաժե չի կռանա ու ուրիշի օկուռկեն չի վերցնէ, ինքը թասիբ ունի, ըդոր համար ձև կա, ինքը պռոստը գազել կնստի, ընդեղ շոֆերը սաղի տեղն էլ կքաշե պապիրոզ: Մե ղուլաբմ օր գյումրեցիս գազելի մեջ էդ մխից քաշե՝ ըդիկ իրա համար պաչկիմ համ կուդա: 
18. Գյումրեցին է քաղաքականության եղանակ ստեղծողը, եթե ինքը էսօր քաղաքականությամբ չի զբաղվի, ուրեմն ավելի կարևոր բաներ կան: Կարևորն է, օր դուք իրար չխառնվիք: Գյումրեցին գիդե, ինչ էնէ, երբ էնէ, դավադիդ օր էրէեցին ՝ գիդե ում էնէ ու ուրդեղ էնէ:
19. Գյումրեցին լոպազ է, մեծ բերան, բայց իրա ըսածը ըսած է, ինքն իրա գլխից մեծ բաներ չի խոսի, չի էնէ ու նամանավանդ չի ուտէ: 
20. Գյումրեցին խաշը բրդած կուդե, սխտորով ու խաշի մեջ կարտոլ չի քցե, Գյումրեցու մոտ չպարծենաք ձեր խաշի իմացությամբ:
21.Գյումրեցու ճաշակին՝ ճաշակ չի հասնի, պռոստը ինքը օտարամուտ զիզի- բիզի բաների յեդեվից չի ընկնի ուզիբիլի վրա փող չի խարջէ:

Գյումրեցիք ջան, շարունակեք էս ցանքը, թող աշխարհն իմանա, թե մենք ինչ պդուղն ենք: Օր մեզի հետ չփորձեն ասպարեզ մդնել: Ու գյումրեցի դառնալ ուզելուց առաջ, քցեն քաշեն, թե տկից դուս գուկան թե չէ:

Գյումրվա նուրբ հումորը չհասկացողներին կխնդրեմ մեջ չընկնել:

Մամիկոն Համբարյանի գրառումը

Ֆեյսբուք

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more