▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում 11 երեխա և մեկ կին տառապում են վարակիչ հիվանդությամբ

Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում բնակվող բազմազավակ ընտանիքների  11 երեխաներ  և մեկ կին տառապում են վարակիչ հիվանդությամբ:

Այս տեղեկությունն ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:

Նրա խոսքով՝ «Շիրակ կենտրոնի» անապահով ընտանիքներին վառելափայտ բաժանելու ծրագրի շրջանակներում երբ այցելել են հանրակացարան, երեխաների վրա բշտիկներ են նկատել: Մեր զրուցակիցը նշեց, որ հանրակացարանը թեև գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում՝ մարզպետարանի հարևանությամբ, սակայն այնտեղ սարսափելի հակահիգենիկ պայմաններ են: Չնայած դրան, հանրակացարանի անմարդկային պայմաններում բնակվում են բազմազավակ ընտանիքներ:

Քիչ անց կներկայացնենք  «Շիրակ կենտրոնի» անդրադարձը խնդրին:

Լուսանկարը՝ tsayg.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more