ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյան , այսօր ասուլիսի ժամանակ խոսելով արտագաղթի պատճառների մասին, ասաց, որ ամեն ինչ արվում է նոր աշխատատեղեր ստեղծելու, տնտեսական վիճակը բարելավելու համար` նշելով.
«Հասկանալի է, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակի հետևանքով մարդիկ չեն կարողանում աշխատանք գտնել, հացի խնդիր լուծել և այլ երկիր են գնում` ապրուստ վաստակելու համար: Ցավով ուզում եմ նշել, որ մեր երկրից արտագաղթում են, ոչ միայն այն մարդիկ, որքեր , հացի խնդիր ունեն, այլ Փարիզով քայլելու «խնդիր»: Ուզում եմ կոչ անել այդպիսի մարդկանց Փարիզով քայլելու «խնդիրը» լուծելիս, հիշեն իրենց հայ լինելու մասին, իրենց հայրենիքի նկատմամաբ ունեցած պարտքի մասին »:
Աժ պատգամավորն անդրադառնալով Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելու հարցին նշել է, թե ինքը որպես հայ-ռուսական միջխորհրդական միության անդամ վստահեցնում է, որ Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելը ՀՀ անվտանգությանը չի սպառնում:
«Թե Ռուսաստանը իր հարևանների, ԱՊՀ երկրների հետ ինչ քաղաքականություն կվարի, ինչ տնտեսական գործարքներ կանի մեր խնդիրը չէ: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ՀՀ անվտանգությունը ՀՀ բանակով, Հայ-Ռուսական մի շարք պայմանագրերով ապահովված է »,-ասել է Հայկ Բաբուխանյանը: