▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանուն էն բանի, որ էս բիրդան աղաները, էս քաջնազարները պահ առաջ հեռանան` իսկապես, էլ չեմ լռելու...

Իսկապես, էլ չեմ լռելու...

 

 

Ամեն տեղից ելած, ամեն դուրսպրծուկ խոսում է մտավորականության կրավորական կեցվածքի, մտավորականության բացակայության մասին... Անգամ ընդհատակյա մեծահարուստ Արամ Հարությունյանը, որը լրացրել է գրանտակերների շարքերն ու Հայաստանի ու հայ ժողովրդի անունից ինչ-որ ելույթներ է ունենում բրատիսլավաներում, իր փոքրիկ ուղեղով հայտարարում է, թե գրականություն չունենք, մտավորական չունենք...

 

Ամեն ինչ էլ ունենք, պարզապես մի քիչ շատ ենք հավատացել, շատ ենք վստահել, շատ ենք հույսերով պարուրված՝ մտածել, թե ահա էս մի արհավիրքն էլ կանցնի, էս մի ցավն էլ կանցնի, մեր իշխանությունները խելքի կգան, կսկսեն մտածել ժողովրդի մասին...

 

Մտածել ենք էսպես ու... խաբվել ենք...

 

Բայց էլ խաբված չենք մնալու, էլ մեր պատյանի մեջ պարփակված չենք մնալու... 

 

Երկիր ու պետականություն ենք կորցնում, մեզ ենք կորցնում, էդ պատճառով էլ այլևս չեմ լռելու, չենք լռելու...

 

Ոչ ամենատարբեր գրանտներով սնվող նախաձեռնությունների ու կազմակերպությունների եմ միանալու, ոչ կուսակցություն եմ հիմնելու, ոչ էլ որևէ կուսակցության մեջ եմ մտնելու... Մեր հայոց կուսակցություններից շատերը Հուդայի երեսուն արծաթի կրողները դարձան, այդ պատճառով էլ ես դրանց հետ գործ չունեմ: Իմ կուսակցությունն իմ խիղճն է, իմ հավատն է, իմ գրիչն է...

 

Ու դրանցով եմ կռվելու:

 

Կորցնելու ոչինչ չունեմ, որովհետև ամեն ինչ կորցրել եմ, ամեն ինչից անցել: Ես եմ ու իմ ընտանիքը...

 

Հանուն իմ ընտանիքի եմ կռվելու, հանուն իմ փողոցի, իմ քաղաքի, իմ երկրի...

 

Հանուն էն բանի, որ էս բիրդան աղաները, էս քաջնազարները պահ առաջ հեռանան, թողնեն, որ շնչենք, որ երկիր կառուցենք, որ երազի ու տեսիլի պես չհառնի Երկիր Նաիրին, այլ լինի մերը, լինի մեր սրտերում ու մեր աչքերի մեջ, մեր արյան բաղադրության մեջ...

 

Իսկապես, էլ չեմ լռելու...

 

 

ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more