▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետական կուսակցության երգի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է

«Հրապարակը» գրում է, թե հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը հիմնականում «նվիրված» է եղել քարոզչական նյութերին: Նիստի ընթացքում ՀՀԿ ԳՄ անդամները ավագանու ընտրությունների «կլիպներն» ու երգն են նայել:

Ծերակույտը գոհ է եղել իրեն ներկայացված «նյութերից», մանավանդ՝ երգից: Նրանք անչափ տպավորված են մնացել իրենց՝ «Ավելի լավ Հայաստան» «կլիպից», որի երաժշտությունը գրել է երգահան Արմեն Մարտիրոսյանը, բառերը` Ավետ Բարսեղյանը: Սակայն երգի հմայքն այն է, որ, ի տարբերություն նախագահական ընտրությունների ՀՀԿ երգի, այն չեն կատարում «ահավոր» հայտնի երգիչները, «կլիպում» երգում են միայն Արթուր Գրիգորյանի Երգի թատրոնի երիտասարդ երգիչները: Երգը ՀՀԿ ծրագրի վերջին էջում, DVD տարբերակով բաժանվելու է երեւացիներին:

Ի դեպ, երեկ Ազատության հրապարակում իր երգը ներկայացրեց նաեւ «Բարեւ, Հայաստան» դաշինքը. այն, ինչպես եւ ՀՀԿ-ինը, կրում էր դաշինքի  կարգախոսի վերնագիրը. «Բարեւ, Հայաստան». երաժշտության հեղինակը Ավետիս Բերբերյանն է, խոսքերը` Նուշիկ Միքայելյանի, երգը կատարեց Արթուր Իսպիրյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more