▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրային մտածմունքի թիվ 1 առարկան

Ներքաղաքական զարգացումներն այնքան են շեղել մեր բոլորի ուշադրությունը, մտածողության ուղղություններն ու գաղափարական-քաղաքական պահանջմունքների ուղվածությունը, որ մոռացել ենք այն պարզ իրողության մասին, որ մենք պատերազմող երկիր ենք, մենք պատերազմող հասարակություն ենք՝ սրանից բխող լավ ու վատով, թերություններով և առավելություններով...

Մինչդեռ մեր հակառակորդ Ադրբեջանը քնած չէ և պատրաստվում է պատերազմի, արկածախնդրության, ինչպես կուզեք անվանեք, բայց վտանգը ոչ միայն չի պակասում, այլև՝ ավելանում է: Փորձենք պատկերացնել, թե ի՞նչ կլինի, եթե առավոտյան արթնանալով՝ գուժվենք, որ շփման գծում ակտիվ մարտական գործողություններ են ընթանում: Ի՞նչ ենք անելու, ո՞րն է լինելու մեր առաջնային և երկրորդական, երրորդական գործողությունները, ո՞րն է լինելու անձնական և հասարակական առաջնային գործողությունները: Հույսներս դնե՞նք կանոնավոր բանակի վրա ու տանը նստած լուրերին հետևելով բավարարվե՞նք, թե՞ հասարակությունը պետք է ինչ-որ բան անի՝ միայն պետական համակարգի վրա չբարդելով պատերազմելու պատասխանատվությունը: 

Բանակը բանակ, կամավորներն էլ կամավոր, բայց արդյո՞ք մեր հասարակությունը հոգեբանորեն պատրաստվել է մարտական գործողությունների վերսկսմանը, արդյո՞ք հասարակությունը անակնկալի չի գա և կգտնի արագ, կայծակնային արագությամբ ինքնակազմակերպելու մեխանիզմներ: Չէ որ պատերազմի ժամանակ պետական ապարատի գլխավոր խնդիրը ռազմաճակատն է լինելու և հասարակությունը պետք է կարողանա ինքնակազմակերպվել և գործել «ամեն ինչ ճակատի համար» սկզբունքով: Ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով ենք դա անելու, և, ի վերջո, ի՞նչ ենք պահանջելու Ադրբեջանից:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանը միանշանակ չէ, հասարակական քննարկման, ծանրութեթև անելու, օպտիմալ լուծումներ առաջարկելու, մշակելու և քննարկելու պահանջ կա: Հաջորդիվ կփորձեմ անդրադառնալ վերը նշված բոլոր խնդիրներին՝ հուսալով, որ առաջարկություններս որոշակիորեն կհետաքրքրեն այդ հարցերով մտահոգ մասնագետներին և քաղաքացիներին:

 

 

ՀՀԿ  անդամ Միհրան Հակոբյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more