▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի 33-ամյա աշխատակիցն էլեկտրահարվել է և տեղում մահացել

Երեկ՝ մայիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի:

shamshyan.com-ի տեղեկություններով մահացածը Քաղսի գյուղ բնակիչ, 33-ամյա Գնել Կ.-ն էր, ով նույն օրը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Հրազդան–Չարենցավան «Պիկետ-4» տեղամասի 56-րդ կմ հատվածում երկաթգծի Քաղսի գյուղի տարածքով անցնող տեղամասում մոնտաժային աշխատանքներ կատարելու նպատակով բարձրացել է բետոնե էլեկտրասյան վրա, որի ընթացքում էլեկտրահարվել, վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Աղբյուրի տեղեկություններով՝ Գնել Կ.-ն աշխատում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ որպես էլեկտրամանտյոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more