▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարգելի Կառավարություն, ինչու՞ հարկատուներիս փողերից 20 մլն դրամ հատկացրիր Հայրիկյանի բուժմանը

 Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ  կառավարությունն այսօր 20.5 մլն դրամ է հատկացրել առողջապահության նախարարությանը՝  Պարույր Հայրիկյանի բուժման ծախսերը արտասահմանում փոխհատուցելու նպատակով, ինչը դժգոհության պատճառ է դարձել: Ստորև ներկայացված են ֆեյսբուքյան օգտատերերի գրառումները:

Չէ, մեր Կառավարությունը որոշել ա էս ժողովրդին իր գործողություններով դրդի անարխիստական հեղափոխության։ Ինձ մեկը կբացատրի՞, թե այդ ո՞ր օրենքով է Կառավարությունը հարկատուների փողերի հաշվին բեմուրազ Պարույր Հայրիկյանին 20.5 միլիոն դրամ հատկացնում, որպեսզի վերջինս բուժման կուրս անցնի արտասահմանում։
Այ ստեղ են ասել՝ բարով եկաք, պարոնայք երիտթուրքական կառավարության ներկայացուցիչներ, որ սենց շռայլ նվերներ են անում դատարկախոս ու սուտասան Պարույր Հայրիկյանին։ Էդ 50.000 դոլարը հերական տններիցդ չեք բերել, որ ափռ-ցփռ ամեն անարժանի եք բաժանում, այն էլ գոնե ինձ համար բացարձակապես անհասկանալի պատճառներով։ Հայրիկյանի բուժումը արտասահմաններում պետք ա հոգա ինքը՝ Հայրիկյանը, առավել ևս, որ այստեղ իր բուժման հարցերը հոգացել են...
Չնայած ասա ո՞ւմ ես ի՞նչ ասում, ահա և հարցի գինը... Փաստորեն ընտրությունների չհետաձգելն արժի 50 հազար դոլար և միլիարդավոր նյարդային բջիջներ, որոնք խլեց այս քաղաքական դիակը մեր ժողովրդից։ Ամո´թ...

Գրառումը` «Ձկան Աչք» էջից

Ֆեյսբուք

 

ՀԱՐԳԵԼԻ կառավարություն բացատրիր ինձ խնդրում եմ, թե ինչու հարկատուներիս փողերից 20 մլն դրամ տվեցիր պ. հայրիկյանի բուժման համար և բացատրիր խնդրում եմ, թե ինչ տարբերություն կա օրինակ գլխուղեղի անհետաձգելի վիրահատությա կարիք ունեցող 7 տարեկան Արամիկի ու Հայրիկյանի միջև, ինչու՞ փող չես տալիս Արամիկին:

Զոհրաբ Եգանյանի գրառումը

Ֆեյսբուք

 

Կառավարությունը պահուստային ֆոնդից 20.500 մլն դրամ հատկացրեց Պարույր Հայրիկյանի բուժման համար:
Իմ կարծիքով կարելի էր էպոսագետի մեքենաներից մեկը ծախել ու Հայրիկյանի բուժման հարցերը հոգալ: Կամ ազատ մետլախչիների միությունից վերցնել:
Կամ, պետպատվերի տակ բուժել

Մենք, հարկատոներս ի՞նչ կապ ունենք:

Տիգրան Քոչարյանի (Փիղ) գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more