▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հասմիկ Պողոսյա՞նն է ԱՕԿՍ-ի շենքի սեփականատերը» հարցի հավելյալ պատասխանը Մշակույթի նախարարությունից

ASEKOSE.am-ի խմբագրությունը «Ճի՞շտ է , որ Հասմիկ Պողոսյանն է ԱՕԿՍ-ի շենքի սեփականատերը և շենքի մի մասը վարձակալության է տվել Մշակույթի նախկին նախարար Արմեն Սմբատյանին, որտեղ էլ գործում է Բլեքբերի բար-ռեստորանը» հարցադրմամբ տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել ՀՀ մշակույթի նախարարությանը, որում եղած հարցադրումներին առնչություն չունեցող մի  «պատասխան»  ստացել և հրապարակել էինք երեկ:

Այսօր այս հարցի վերաբերյալ նախարարությունից ևս մեկ` հավելյալ պատասխան ստացանք, որն առանց խմբագրման  ու ավելորդ մեկնաբանության  ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը` խոստանալով մեր հարցադրմանն ու պատասխանների պարզաբանմանը հետամուտ լինել ավելի ուշ.

«Աբովյան 3 հասցեում գտնվող հուշարձան-շենքը պատկանում է ԱՕԿՍ-ին և նրա մի մասը  2008 թվականից տրվել է վարձակալության` շենքի պահպանման հետ կապված խնդիրները հոգալու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more