▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավի պատճառով հարևաններն իրար են սպանել

Ներկայիս Թուրքիայի Ադանա նահանգի Սեյհան շրջանում հավի պատճառով հարևաններն իրար են սպանել:

Սեպտեմբերի 26-ի կեսօրին Օրգեն ընտանիքին պատկանող հավը մտել է Բաթուրների տնամերձ այգի, ինչի պատճառով ընտանիքների 8 տարեկան տղաները սկսել են կռվել իրար հետ։ Երեխաների կռվին միջամտել են նաև նրանց ծնողները, ինչն էլ արդյունքում վերածվել է զանգվածային ծեծկռտուքի:

Ընդհարման ժամանակ կողմերը գործի են դրել ատրճանակներ և որսորդական հրացանների, ինչի հետևանքով 3 մարդ սպանվել է, 2-ը՝ ծանր վիրավորվել։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։ Կան ձերբակալվածներ. գրում է allTurkey-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more