▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ-ադրբեջանական սահմանին հայ երիտասարդ է գերի ընկել. նրան տանում են Բաքու

Ադրբեջան գերեվարած հայ երիտասարդը դարձյալ Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր գյուղից էԱդրբեջանի Թովուզի շրջանի բնակիչները գերի են վերցրել սահմանը հատած հայ երիտասարդի, գրում է АПА-ն:։

Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի ռազմագերիների,  անհետ կորածների և գերիների հարցերով քարտուղար Շահին Սաիլովը: Նա տեղեկացրել է, որ ձերբակալվածը 20-22 տարեկան երիտասարդ է: Շահին Սաիլովը, սակայն չի հրապարակել նրա անունը:: Նա հայտնել է, որ այս պահին նրան տանում են Բաքու, և երիտասարդը ռուսերեն չգիտի։

Քիչ առաջ հրապարակվեց սահմանն անցած երիտասարդի լուսանկարը։ Ըստ տեղեկությունների նա Վերին  Կարմիր Աղբյուրի բնակիչ Արսեն Խոջոյանն է: Նա ադրբեջանական գերությունից վերադարձած Մամիկոն Խոջոյանի ազգականն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more