|
Սրբազան պայքարի անդամ, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի՝ «Առանց այն էլ հեղինակազրկված Հայ Առաքելական եկեղեցին ավելի հեղինակազրկվեց, ինչն ինձ համար անձնապես ուրախալի է, քանի որ, կարծում եմ, ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը». հայտարարությանը: «Թորոսյանը բազմաթիվ անգամներ ասել է, որ ինքն աթեիստ է, Հայ Առաքելական եկեղեցու հետ որևէ կապ չունի։ Այս հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են, որ այդ թիմն իր առջև խնդիր է դրել կազմաքանդել Հայ Առաքելական սուրբ եկեղեցին։ Սա միայն Արսեն Թորոսյանի ցանկությունը չէ, սա հավաքական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իղձն է: Այս մարդիկ սատանա են, չարիք։ Մեր արժանապատվությունն են վիրավորում, ու բոլոր այն մարդիկ, ովքեր Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ են, հիմա պետք է հավաքվեին և պահանջեին պատասխանատվության ենթարկել այս մարդուն: Ո՞նց կարող է իրեն հայ համարող մարդն ուրախանալ, որ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին չլինի, ի՞նչ լինի բա, մզկիթներ լինե՞ն»,- ասել է Դանիելյանը: |
«Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները պետք է պահանջեին պատասխանատվության ենթարկել այս մարդուն». Գառնիկ Դանիելյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


