▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ աստղերը՝ «օրենքով գող» Պզոյի ծննդյան տարեդարձին

 

Օրերս, իսկ ավելի կոնկրետ՝ ապրիլի 26-ին, ԱՄՆ-ում տեղի է ունեցել վերջերս բանտից ազատ արձակված «օրենքով գող» Արմեն Ղազարյանի՝ Պզոյի, ծննդյան տարեդարձը: Տեղեկացնենք, որ ըստ մեր տեղեկությունների՝ Պզոյի ծննդյան խնջույքին, որն ուղեկցվել է մի շարք օլիգարխների շնորհավորանքներով, ներկա են գտնվել նաև հայկական շոու բիզսնեսի ամերիկաբնակ ներկայացուցիչներ, որոնցից են Նորոն, Սուպեր Սաքոն և այլք:

Հիշեցնենք, որ Արմեն Ղազարյանը տարիներ առաջ էր կալանավորվել, ապա դատապարտվել էր։ ԱՄՆ-ի իրավապահները փորձել էին քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներ մեղսագրել նրան, սակայն Պզոյի փաստաբանները կարողացել էին ծանրակշիռ ապացույցներով արդարացնել իրենց պաշտպանյալին։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more