▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ գրողը գիրք է ձոնել ադրբեջանցի երգչուհուն

Հայ գրող Լյուբիկ Չիբուխչյանը գիրք է նվիրել ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաևային: Գիրքը վերնագրված է «Էլնարա»: Ավելին՝  Չիբուխչյանը նույնիսկ ասել է, որ վերջինիս ձայնը ոգեշնչել է իրեն և մղել նրա մասին գիրք  գրելու:  Այս մասին գրում են ադրբեջանական մի շարք կայքեր՝ այդ թվում vesti.az-ը և oxu.az-ը՝ վկայակոչելով BBC-ի ադրբեջանական ծառայությանը:

Գիրքը լույս է տեսել 2 շաբաթ առաջ ՝  հայերենով:  Սակայն հեղինակը մտադիր է գիրքը թարգմանել նաև ռուսերեն և ադրբեջաներեն:

Նշվում է, որ հեղինակը գիրքը գրել է երգչուհու  «A bülbül» երգը լսելուց հետո:

Կայքը տեղեկացնում է, որ Չիբուխչյանը փորձել է անգամ կապ հաստատել Էլնարա Աբդուլաևայի հետ ֆեյսբուքի միջոցով, սակայն, նրա ջանքերն արդյունք չեն տվել:

BBC-ի ռեպորտաժում նշվում է, որ Չիբուխչյանը գիրք  է գրել նաև Իրանի նախագահ Ահմադինեժադի և ռուս քաղգործիչ Վլադիմիր Ժիրինովսկու մասին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more