Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայ ժողովուրդը եղբայրական ժողովուրդ է: Ես անկեղծ սրտով մաղթում եմ նրանց խաղաղություն, բարգավաճում»,- նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
***
Մինսկի կոնֆերանսի բոլոր կառույցները՝ Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման խումբը, ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը ենթակա են լուծարման։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Համապատասխան որոշումներ կայացնելու օպտիմալ միջոցը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է՝ լուծարել այդ հաստատությունները», - ասել է նա։
Նրա խոսքով՝ Մինսկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները դադարեցրել են շփումը ռուս գործընկերների հետ 2022 թվականի փետրվարին։ Դրան հաջորդել է Հայաստանի կողմից Արցախը որպես «Ադրբեջանի անբաժան մաս» ճանաչելը Հայաստան-Ադրբեջան-ԵՄ-Ֆրանսիա գագաթնաժողովից հետո, որը տեղի է ունեցել Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։
«2023 թվականի սեպտեմբերին տեղում իրավիճակի հիմնարար փոփոխությունն այն էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԵԱՀԿ-ի կողմից հաստատված մանդատը ղարաբաղյան կարգավորման հարցում կորցրեց իր արդիականությունը»,- ասեկ է նա։
Զախարովան նշել է, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ Արևմուտքն արգելափակել է Մինսկի խմբի ձևաչափի աշխատանքը, որից հետո տեղում փոփոխություններ են տեղի ունեցել։