▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ժողովրդից գաղտնի տված խոստումն իր տերերին նա առաջ է քաշում «խաղաղության դարաշրջանի» անվան տակ

Շատերդ մոռացել եք 44-օրյա պատերազմից մի ամիս առաջ Նիկոլի հարցազրույցը BBC-ին: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը.

«Լրագրող Ստեֆան Սակուրն իր հարցով փաստացի գաղտնազերծեց, որ մարդամեկը իշխանության է եկել խաղաղության խոստումներով.

«Դուք իշխանության եկաք խաղաղության խոստումներով, սակայն…»:

Սակայն նա իշխանության գալիս Հայաստանի հասարակությանը չէր խոստացել խաղաղություն, նման խոսք նրա ելույթներում դժվար է գտնել:

Այդ դեպքում ո՞ւմ էր խոստացել նշյալ խաղաղությունը, այդ պահին հայտնի չէր:

Հիշեք, որ BBC-ի լրագրողի հարցն անգամ չզարմացրեց նրան։ Նա չհերքեց լրագրողի հնչեցրած միտքը:

Փաստացի 2020 թվականի նոյեմբերի 10-ին նա վերջապես կատարեց իր այդ խոստման առաջին մասը։ Կապիտուլյացիայի տեսքով։

Մեր հաշվին։ Արցախի հաշվին։ Հայրենիքի հաշվին։

Եւ արդեն երկու տարի է, ինչ «խաղաղության դարաշրջանի» անվան տակ նա առաջ է քաշում 2018-ին հայ ժողովրդից գաղտնի տված խոստումը իր տերերին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more