▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ նկարիչների ընտանիքը մեծ կորուստ ունեցավ. վախճանվել է Հակոբ Հակոբյանը

Կյանքի 90-րդ տարում  վախճանվել է ՀՀ Ժողովրդական գեղանկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանը:

Նա ծնվել էր 1923 թվականին Ալեքսանդրիայում (Եգիպտոս), ուսանել Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, այնուհետ` Կահիրեի գեղարվեստի և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում:  1962թ.-ին նա ընտանիքի հետ միասին հայրենադարձվել էր Հայաստան:

Նա  բնանկարների ու նատյուրմորտների անգերազանցելի վարպետ էր, մարդ, որն ընդունակ էր մի քանի վրձնահարվածներում խտացնել մի ամբողջ գաղափարաոսություն, զգացում, հույզ, պատմություն:

Սա մեծ կորուստ է ոչ միայն հայ նկարիչների ընտանիքի, այլև ամբողջ հայ ժողովրդի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more