▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանը կկարողանա՞ Մաթևոսյանի ֆենոմենը քաղաքական ռեսուրս դարձնել»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այդ Հոգևոր Հայաստանի կառուցումը ծանր ու տևական աշխատություն է պահանջում, անթիվ կյանքերի տոկուն հավատ և գիտակցություն, անարյուն, բայց ազնիվ, գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյունի զոհաբերումը: Մի Րաֆֆի, մի Արծրունի, մի Նալբանդյան, մի Դուրյան նույնպես ասպետներ են, գուցե ավելի մեծ հերոսներ են, քան նրանք, որ կռվի դաշտում են զոհաբերում իրենց կյանքը... Եվ եթե այսօր մեկը ոչինչի տեղ է դնում նրանց՝ այդ ոգու ասպետներին ու միևնույն ժամանակ ծունր է չոքում այսօրվա արյունոտ կռվի հերոսների առջև, ես չեմ հավատում նրան, ես զզվում եմ նրա այդ հրաբորբոք հայրենասիրությունից:
Վահան Տերյան
«Հոգևոր Հայաստան»
1914թ.
Հ.Գ. Եկող տարվա ամենակարևոր իրադարձությունը Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակն է: Հայաստանը կկարողանա՞ Մաթևոսյանի ֆենոմենը քաղաքական ռեսուրս դարձնել: Բակունցի 125-ամյակն աննկատ անցավ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more