▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը նույնպես միացավ ակցիային

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն ընդունեց իր սաների մարտահրավերը և միացավ#IceBucketChallenge ակցիային: Միաժամանակ, առաջինը Հայաստանում, նա նաև իր պատրաստակամությունը հայտնեց գործնականում սատարել ակցիայի շահառու հիվանդներին և իր ֆինանսական աջակցությունն ունենալ:

ՀՖՖ ֆեյսբուքյան պաշտոնական էջի մոդերատորի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ասել է. «Ես չէի կարող մերժել իմ սաների մարտահրավերը և չմասնակցել ակցիային: Բայց ես գիտեմ, որ Հայաստանում նույնպես կան մեծ թվով Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ ախտորոշմամբ հիվանդներ, իսկ աշխարհում այս ակցիան իրականացվում է հենց այդ հիվանդներին սատարելու համար և ես պատրաստ եմ իմ կողմից նաև որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել:

Ակցիայի մասնակիցներին ես կոչ կանեի նաև այդ մասին հիշել: Իսկ մարտահրավեը փոխանցում եմ մեր հավաքականի ավագին`Ռոման Բերեզովսկուն և իմ օգնական Արթուր Պետրոսյանին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more