▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանի ձայնը» Մաշա Մնջոյանն է

«Հայաստանի ձայնը» մեգա նախագծի`  երկրի գլխավոր երաժշտական նախագծի  գալա համերգում, հեռուստադիտողների քվեարկության արդյունքով որոշվեց  եզրափակիչ հասած 4 մասնակիցների`Թաթա թիմից` Իսկուհի Հովհաննիսյանի, Սոֆիի թիմից` Նարեկ Մակարյանի, Սոնայի թիմից` Մերի Մնջոյանի և Արտոյի թիմից` Գայանե Արզումանյանի ճակատագիրը.  նրանցից մեկն էլ հռչակվեց Հայաստանի ձայնը: Իսկ այդ երջանիկը`Մաշա ՄՆջոյանն է:

Հիշեցնենք, որ եզրափակիչ դուրս եկած չորս մասնակիցները  հաղթահարել էին կույր լսումները, մենամարտերը, արժանացել էին հեռուստադիտողների առավելագույն քվեներին գալա համերգներում և ասել անակնկալներով լեցուն եզրափակիչ, որտեղ թեժ պայքարից նաև  շքեղ շոու էր, որին մասնակցեցին  նաև ռուսական The Voice  նախագծի հայազգի մասնակիցները՝ Գայանա Զախարովան, Էդվարդ Խաչանյանը, Արտյոմ Քոչարյանը և Մարգարիրա Պոզոյանը:

 

Նշենք, որ Քվեարկությունից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:

Հիշեցնենք նաև,որ 2012 թվականի նոյեմբեր ամսից Արմենիա հեռուստաընկերության եթերում մեկնարկել էր «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագիծը: «Հայաստանի ձայնը» նախագիծը արմատապես տարբերվում է երաժշտական ​​տաղանդներ փնտրող այլ մրցույթներից և շոուներից: Հզոր վոկալային տվյալներ. սա է «Հայաստանի ձայնը» նախագծում մասնակցության հնարավորություն ստանալու միակ չափորոշիչը: «Հայաստանի  ձայնը» նախագիծը ԱՐՄԵՆԻԱ հեռուստաընկերության և Talpa Media ընկերության համատեղ արտադրանքն է: The Voice -ի ձևաչափը մշակվել է hոլանդացի մեդիագործարար Ջոն դե Մոլին պատկանող Talpa Media ընկերության կողմից,վերջինս նաև նախագծի գործադիր պրոդյուսերն ու ձևաչափի հեղինակն է: Որպես համաարտադրող TALPA ընկերության խորհրդատուները, պրոդյուսերները կայացնում և հաստատում են նախագծի բոլոր կարևորագույն որոշումները յուրաքանչյուր փուլում:Նախաարտադրական փուլից սկսած նախագծի գործընթացները խստորեն վերահսկվում են TALPA ընկերության կողմից և համապատասխանում ձևաչափի բոլոր կանոններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more