▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի քաղաքացուն սխալմամբ Կիևից ուղարկել են Ադրբեջան

Shamshyan.com-ը գրում է, որ կայքի  հետ կապ է հաստատել Անուշ Խաչատրյանը և հայտնել է, որ իր որդուն՝ 22-ամյա Ասատուր Խաչատրյանին հուլիսի 22-ին ուղարկել է Ուկրաինա՝ Կիև՝ իրենց բարեկամների տուն: Կիևի օդանավակայանում պարզվել է, որ Ա. Խաչատրյանը որոշակի փաստաթղթային խնդիրներ ունի և նրան պետք է որ հետ ուղարկեին Հայաստան: Սակայն այնպես է ստացվել, որ Ա. Խաչատրյանին երեկ՝ հուլիսի 24-ին, սխալմամբ ուղարկել են Ադրբեջան՝ Բաքու: Այդ մասին Ա. Խաչատրյանի ծնողներին տեղյակ են պահել Կիևի օդանավակայանից, սակայն նրանք չեն հայտնել նրա հետագա ճակատագրի մասին: Այժմ ծնողները չգիտեն, թե ինչ անեն և ում դիմեն, որպեսզի որևէ տեղեկություն ստանան իրենց երեխայի վերաբերյալ և դիմել են Shamshyan.com-ին, որպեսզի այս դիպվածը հասարակական հնչեղություն ստանա:

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more