▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի քաղաքական կյանքում հետախուզական մարտեր են սկսվել

Պատերազմների ժամանակ, երբ ուզում ես հարձակվես, նախ հետախուզական մարտեր ես սկսում թշնամու դիրքերի ամրությունը, զինվածությունը, ոգին, մարտնչելու պատրաստակամությունը ստուգելու նպատակով: Հիմա էլ Հայաստանի քաղաքական կյանքում են նման  «մարտեր» ընթանում…

«Հետախուզվում է» հասարակական կարծիքը, քաղաքական ուժերի, քաղաքացիների՝ հասարակ ընտրողների վերաբերմունքը, արձագանքը և հատկապես հիշողությունը…

Բանավեճը՝ բանավեճ, սակայն դա իմ կարծիքով նմանվում է մութ սենյակում կատու բռնելու փորձին…Թարմ է հիշողությունները «կատվի»:

 Դա լրիվ անիմաստ գործ է, քանի որ կատուն էլ գիտի, որ ինքը սև է, իրեն բռնել հնարավոր չէ, բռնողն էլ ձեռքերը փրփուրներին է գցում, չնայած ինքն էլ շատ լավ գիտի, որ մութ սենյակում սև կատու բռնելն անլուրջ զբաղմունք է…

Այս  «հետախուզական մարտերը, կտցահարումները» ,  հետագա բուռն,  «դաժան» քննարկումները, դրանց վերաբերյալ արձագանքներն ապացուցում են վերը նշվածը:

Փետրվարի՞ 18 ,  Մայդա՞ն ...Ո՞վքեր, ի ՞նչ ուժերով, ի՞նչ ռեսուրսներով?...
Ախր այդ  «պայքարողները» բոլորն էլ կորցնելու շատ բան ունեն…Բոլորը ու շատ-շատ…

Ռոբերտ Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more