▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի շահը դա ուժեղ, հայաստանակենտրոն եւ հայակենտրոն պետություն ունենալն է

ԳԱԼԱ-ի  հետ զրույցում կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը հարցին, թե քաղաքական առումով սպասվո՞ւմ է արդյոք թեժ աշուն,-պատասխանել է.

«Մեզ մոտ չկա ընդդիմություն, որը լուրջ լինի, հիմա եթե չկա ընդդիմություն, ինչ ենք սպասում: Մեր ընդդիմության մի մասը ծախված է, մի մասը լուրջ չէ, իսկ մի մասը նոր-նոր է ձեւավորվում, հետեւաբար պետք է հասկանալ, թե ինչ ասել է թեժ:

Փորձագետը իր տեսակետն է հայտնել նաեւ այն պնդումների վերաբերյալ, թե Մաքսային միությանն անդամակցելը բխում է բացառապես Հայաստանի շահերից եւ այս առումով ասել է հետեւյալը. «Հայաստանի շահը դա ուժեղ, հայաստանակենտրոն եւ հայակենտրոն պետություն ունենալն է: Ստրուկի շահը` տեր գտնելը` փեշի տակ մտնելը, հետեւապես նրանք, ովքեր գերադասում են կամ Ռուսաստանը, կամ Եվրամիությունը, կամ Աստված գիտի ում, նրանք ինձ հետաքրքիր չեն: Ցանկացած իրավիճակում կարելի է թվաբանական վարժություններ անել, բացասականը ցույց տալ դրական եւ հակառակը, խնդիրը այն է` մենք ուզում ենք տե՞ր լինել, թե՞ ստրուկ. սա է խնդիրը ընդհանուր ընտրության»:

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more