Երեկ տարածաշրջանում կարևորագույն իրադարձություն տեղի ունեցավ, որ Հայաստանում, ինչպես միշտ, անտեսեցին և չհասկացան: Մինչդեռ դա ուղղակի ազդեցություն է ունենալու մեր հայրենիքի ճակատագրի վրա: Սաուդյան Արաբիայում՝ սքողված և թավշյա հեղաշրջման արդյունքում երեկ ուղղակի թագաժառանգ դարձավ արքայազն Մուհամմադ Բին Սալմանը: Կիսագրագետ և հավակնոտ մի երիտասարդ, որ մեծապես անկայունացրել է տարածաշրջանը, էլ ավելի խորացրել սաուդական վահաբիստական համաշխարհային օրակարգը և որը տենչում է կործանարար պատերազմի Հայաստանի անմիջական հարևանի հետ: Անհերքելի է, որ այդ հակամարտությունը, որպես տարածաշրջանային անկայունացման երաշխիք՝ սպառնալիք է նաև Հայաստանի անվտանգությանը,-ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ շարունակելով.
-Բին Սալմանը թագավորության փաստացի ղեկավարն է ու մինչ հայրը՝ թագավոր Սալմանը տառապում է թերմտությունից՝ դեմենթիայից, որդին անհաջող բայց ավերիչ պատերազմ է վարում Եմենում, շարունակում Սիրիայի բզկտումը, Պակիստանի ռադիկալացումը և սուննի ծայրահեղականության նորանոր ավերներով ականապատում ողջ աշխարհը:
Մտավոր մեկուսացման մեջ ընկղմված Հայաստանում կարծում են թե այդ ամենը մի քանի մոլորակ հեռու է և մեզ չի առնչվում:
Սաուդյան թագավորությունն այլևս համաշխարհային կարևորագույն խաղացող է, որի համար Հայաստանի ոչնչացումն օրակարգային բազում հարցերից մեկն է: Երևանում ո՞վ է այս մասին խոսում ...
Հայաստանում, ինչպես միշտ, անտեսեցին տարածաշրջանի կարևոր իրադարձությունը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Բլոգ more
more
more
more
more
more
more


