▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել. էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը՝ 3-4 բալ

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 13:16-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:16-ին), գրանցվել է հյուսիսային լայնության 39.83⁰ և արևելյան երկայնության աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի` Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:

/filemanager/uploads/erkrasharj.jpg

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի` Զանգակատուն, Լանջառ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:56-ին, կրկին Ելփին գյուղի մոտ ևս մեկ երկրաշարժ էր գրանցվելէպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 3 բալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more