«Գրքասեր» ակումբից հայտնում են, որ Հայ֊ռուսական համալսարանի CAST գիտահետազոտական կենտրոնի համատեղ սկսել են հայերեն բարբառները պահպանելու նախագիծ:
«Թիրախում առաջնահերթ բարբառների ճիշտ հնչյունական համակարգը, արտասանության (առոգանության) եղանակը արտացոլելն է:
Առաջին փորձը և արդյունքը ստացել ենք Լոռու խոսվածքի կապակցությամբ:
Ցանկացած հայերեն տեքստային միավոր արհեստական բանականությամբ ստացած գործիքը կարդում է Լոռու բարբառի առոգանությամբ, որը հնարավորություն ունի անընդհատ բարելավվելու:
Հետագայում ուշադրություն կդարձվի նաև բառամթերքին: Փաստ է, որ այսօր գոյություն ունեցող շատ բարբառների տարածվածությունը քիչ է, բարբառներ կան, որոնցով խոսում են ընդամենը մի քանի հարյուր հոգի, բարբառներ կան, որոնք այսօր կրող չունեն, իսկ պետական, գրական լեզվի գերակայությունը ստիպում է, որ բարբառները հընթացս կորստյան մատնվեն:
Սակայն յուրաքանչյուր բարբառ լեզվական մի անտակ հարստություն է, որի պահպանումը կարևոր խնդիր է,-նշում են «Գրքասեր» ակումբից :