▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերն արդեն ընկուզենի չեն տնկում, որ իրենց ինքությունը չմատնեն. թուրք հոդվածագիր

«Այսօր Թուրքիայում որքա՞ն ծպտյալ հայ կա, որտե՞ղ են ապրում, ինչո՞վ են զբաղվում, ինչպե՞ս են ամուսնանում, ի՞նչ անուններ ունեն, ո՞ր  կուսակցությունների օգտին են քվեարկում, ինպե՞ս կարելի է դրսից տարբերել հայկական գյուղը, ինչո՞ւ  արդեն ընկուզենիներ տնկել չի թույլատրվում»,-այս հարցերն է բարձրացնում հոդվածագիր Սավաշ Օզբեյը թուրքական «Հյուրիյեթ» թերթում հրապարակված հոդվածում:  Գրում է ermenihaber.am-ը և հավելում.

Այս հարցերի պատասխանները տալու համար հոդվածագիրը ներկայացնում է վկաների պատմությունները, ինչպես նաև Հայաստանի, Սփյուռքի, Թուրքիայի մասնագետների տվյալներ է մեջբերում:

 Օզբեյը ներկայացնում է հենց ծպտյալ հայերի պատմածները,  որոնք հայտնել են, թե ինպես են իմացել  իրենց հայ լինելու մասին, ինչպես են մահմեդական դարձել և ինչպես են իրենց վերաբերվում շրջապատում:

Դերսիմցի  58-ամյան Էլիֆ Բոզթաշը պատմեց մինչև այսօր իրենց կրած դառնությունների,տանջանքների, ճնշումների մասին:

Իսկ իրենց հարևան Զեքի բեյը հետևյալն ասաց. «Թուրքիայում ծնված լինելը շատ դժվար է:Իսկ եթե դրան գումարենք նաև, որ քրդերեն ենք խոսում, ապա ավելի դժվար է: Ե՛վ Թուրքիայում ես ծնվել, և՛ քրդերեն ես խոսում ու դեռ ավելին, ալևի ես, սա շատ ավելի դժվար է: Դե դուք հաշվեք, թե մենք ինչեր ենք ապրում, երբ այս ամենին գումարվում է մեր հայ լինելը: Այստեղ մեզ համար շատ ծանր է: Պետությունն էլ գիտի մեր հայ լինելու մասին: Դրապատճառով էլ ստուգում է թլպատված ես թե ոչ.. 1915… սեպտեմբերի 12-ը մեր գլխին պայթեց, ահաբեկչությունն էլ: 7 տարեկան զարմիկս անգամ տանջանքների է ենթարկվել:Տանջանքների դաժանության մասին ոչ թե պատերի, այլ առաստաղի վրայի արյունը միայն կարող է վկայել…»

Քրիստոնեության և հայերի մասին վկայող ամեն բան խնամքով վերացվել է: Մի ժամանակ եղած քարե եկեղեցին այնպես է ոչնչացվել, որ կարծես, երբևէ կառուցված չի էլ եղել: Հայերն էլ իրենց բնակության վայրի մեծամասնության դավանանքն են ընդունել: Որոշները ալևի են, որոշների սունի մուսուլմաններ: Իսկ ահա ընկուզենին հայերի համար սուրբ ծառ է համարվում և տեղացիները ասում են, որ եթե ընկուզենու հաստությունը մարդու վզի հաստությունից անցի, ապա այդ մարդու վիզը կկտրեն:  Այս պատճառով, ինչպես նաև հայ լինելը չմատնելու համար այլևս չի թույլատրվում:»

Հայկական Միրաքյան աշիրեթի հիմնադիրն էլ փրկվել էր կոտորածներից, քանի որ կարողանում էր լավ Ղուրան կարդալ: Նա անգամ մահանալիս միշտ նույն խոսքերն էր կրկնում «Զգույշ եղե՛ք, ձեր հայ լինելու մասին չպատմեք: Դուք էլ եք ուզո՞ւմ կոտորվել»:

Եվ որպեսի նոր կոտորածի զոհ չդառնան նա իր ամբողջ տոհմը մուսուլմանացրեց:  Այս աշիրեթի անդամ Ալի բեյը հայտնում է, որ իրենք աշխատում են քրդերի և թուրքերի հետ ամուսնանալ՝  նշելով. «Խառնվենք, որ մեր նկատմամբ  այլևս նման բան չանեն»:

Հոդվածագիրը, անդրառանալով ծպտյալ հայերի թվի տարբեր գնահատականներին, տեղեկացնում է, որ Հայաստանը նրանց թիվը գնահատում է 750 հազարի մինչև 1 միլիոն, սփյուռքը՝ 700 հազար, թուրք պատմաբանները՝ 500 հազար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more