▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերս ոչ մի կապ չունենք Հելոուինի հետ․ Տեր Եսայի քահանա Արթենյան

Վաղը՝ հոկտեմբերի 31-ին Երևանի փողոցները լցվելու են վամպիրներով, փոխակերպուկներով, հեքիաթներից ու ֆիլմերից փախած կերպարներով․ վաղը Հելոուին է։
Ըստ պատմաբանների՝ Հելոուինը ծագել է կելտական հեթանոսական Սամայն տոնից, որը նշել են Իռլանդիայում և Շոտլանդիայում։ Կելտերը հավատում էին, որ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ի գիշերը ողջերի ու մեռյալների աշխարհները բաժանող պատը ծակոտկեն էր դառնում, և չար ոգիները կարող էին ներթափանցել մեր աշխարհ։ Այդ իսկ պատճառով նրանք կրում էին կենդանիների կոտոշներ և մորթիներ՝ ոգիներին վախեցնելու և մեր աշխարհից վռնդելու համար։ Այսօր տոնը կրում է ավելի ժամանցային բնույթ, և այն նշում են գրեթե ամենուրեք, անկախ կրոնից և մշակութային առանձնահատկություններից՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Սինգապուրում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում և այլուր։ 
Իսկ թե ինչ կապ ունենք հայերս այս տոնի հետ և ինչպես է հայ առաքելական եղկեղեցին վերաբերվում այս տոնին, պարզեցինք Տեր Եսայի քահանա Արթենյանից։
Մենք՝ հայերս, ի՞նչ կապ ունենք Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներից եկող այս տոնի հետ։  Ինչու՞ է տարեցտարի ավելի ընդունելի դառնում այս օտար տոնը։ Ինչպե՞ս է հայ առաքելական եկեղեցին վերաբերվում Հելոուինին։
Հայերս ոչ մի կապ չունենք այս տոնի հետ: Այս տոնն ավելի շատ տարածում ունի երիտասարդների շրջանում, ովքեր, ցավոք, խարամուխ չեն տոնի հեթանոսական ու հակաքրիստոնեական երանգների մեջ, այլ ավելի տարված են տոնի ժամանցային բնույթով: Գաղտնիք չէ, որ այս տոնը իր բնույթով հակաքրիատոսնեական է, իսկ իր բովանդակությամբ՝ անհեթեթ: Հելոուինը Ամերիկայում ավելի շատ տարածվեց որպես կոմերցիոն տոն Ս. Ծննդյան տոնից հետո. իր այդքան մեծ տարածումը պայամանավորված է դրանով։ Մեզանում այն, իբրև նորամուծություն, հետաքրքրություն է առաջացնում, իսկ երիտասարդները հաճախ կարևորում են նորամուծությունն՝ առանց դրա բովանդակութանը անրադառնալու: Խնդիրը ինչ-որ տոն չնշելը չէ, եկեղեցին դեմ չէ տոներին, սակայն հարց է՝ այս մեկը տո՞ն է, թե՞ տոնի անվան տակ իրականացվող քարոզչություն, որին տրվում են երիտասարդները կամա թե ակամա:
Ի՞նչ նկատի ունեք «քարոզչություն» ասելով։ Այսինքն՝ բացի կոմերցիայից ու ժամանցից,  Հելոուինն ունի՞ այլ գաղտնի միտումներ։
Չեմ ուզում մտածել, որ հատուկ է արվում, սակայն ուզենք թե չուզենք՝ այս տոնը ներմուծվելով մեր հասարակություն, կամա թե ակամա տարածվում է նաև տոնի խորհուրդը, սնոտիապաշտական հավատալիքները, ինչն էլ հակաքրիստոնեական քարոզչություն է:
Հայ առաքելական եկեղեցին ի՞նչ քայլեր է ձեռնարկում ձեր խոսքերով՝ հակաքրիստոնեական քարոզչության դեմ և արդյոք մեր եկեղեցին ունի այնպիսի տոներ, որոնք կարող են փոխարինել հելոուինին երիտասարդության ժամանցի տեսանկյունից։
Հելոուինն այլ տոնով փոխարինել պետք չէ: Դա չէ մեր նպատակը, եթե տոնը ոչ մի աղերս չունի քրիստոնեության հետ, ինչպե՞ս է հնարավոր այն համատեղել որևէ քրիստոնեական տոնի հետ: Հայ եկեղեցին իր գոյությամբ ու ծիսակարգով, քարոզներով ու կրթական ծրագրերով է պայքարում ամեն տեսակ հակաքրիստոնեական դրսևորումների դեմ։
Նյութը կազմեց Հովհաննես Եսայանը

Կարդացեք նաև՝ Ընդդեմ օտարածին տոների ու օտարեցնող աղանդների. Տեր Եսայի Արթենյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more