Չեմ կարող ասել պատճառը որն ա, բայց մոտ մեկ տասնյակ բանկերից եւ փոխանակման կետերից հետաքրքրվել եմ ասել են լարի չեն վաճառում: Հավանաբար սա մեր հայկական աշխարհ կառուցող մտքի տիտանների հերթական ֆինանսական խաղերն ա: Այլապես չեմ կարող հասկանալ, եթե երկրի կեսը գնում ա Վրաստան եւ վրացական փողի պահանջարկ կա, ապա բանկերն ու փոխանակման կետերը ինչո՞ւ չեն ցանկանում վրացական փողի առք ու վաճառքից լրացուցիչ եկամուտներ ստանալ:
Հ.Գ. Չեմ կարծում նաեւ, որ էս քանի օրվա ընթացքում պահանջարկն էնքան մեծ ա եղել, որ Հայաստանում լարին ոչ թե վերջացել, այլ ոնչնչացել ա:
Մկրտիչ Իսրայելյանի գրառումը
Ֆեյսբուք