▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական քաղաքականություն, դու նման ես կազինոյի, որտեղ հասարակ մահկանացուն շահելու ոչ մի տարբերակ չունի

Քո ՊԱՏՃԱՌՈՎ ԶՈՀՎԵՑ ՄԵՐ ԹԱՂԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՂԵՐՔԻՑ ՄԵԿԸ,ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ ՄԱՆԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՍ,ԻՍԿ ԱՎԱԳ ԸՆԿԵՐՍ ԲԱՐՈՅԱԶՐԿՎԵՑ ԵՎ ԴԱՐՁԱՎ ՀԱՐԲԵՑՈՂ


Քո անունը Հայկական քաղաքականություն է,դու աշխարհի ամենազազրելի երևույթն ես:Փոքր տարիքում ոգևորված էի քեզանով,քո պատճառով առաջին տարաձայնությունը եղավ իմ և մանակակն ընկերոջս միջև:Ակամայից ես հայտնվեցի մի ճամբարում,իսկ նա մյուս,իսկ մեր միջև խոր խռամատ էր:Վերջում հասկացանք որ երկուսս էլ սխալվել ենք: Նա ի տարբերություն ինձ՝շատ ակտիվ էր, դե կոլոտները միշտ ակտիվ են լինում:Իսկ մյուս ընկերս պաշտոն ստանալով ավելի էր ոգևորվել քեզանով,առանց քեզ չէր պատկերացնում իր կյանքը:Եվ դու խժռեցիր բոլորին:Մանկական ընկերս՝ Առաքելյան Տիգրանը դատապարտվեց 6 տարի ազատազրկման, Թաղի լավագույն տղաներից մեկը՝ Համլետը զոհվեց մարտի մեկին՝պառկելով պայթող նռնակի վրա:Սուրենյանց Սուրենը կործանվեց դատական քաշքշուկի մեջ է դրամաշորթության մեղադրանքով,և իր անբաժան ըներն է դառձել ալկոհոլը:
Դու նման ես Հայկական կազինոյի որտեղ հասարակ մահկանացուն շահելու ոչ մի տարբերակ չունի:Բայց նա հիմա այնքնա աղքատ է որ ստիպված գալիս է քո մոտ՝ մի կտոր հաց շահելու համար,իսկ քո ներսում խաղում են տերերը՝ տեսնելով հասարակ սովալլուկ դժբախտին երկուսն էլ կանչում են իր կողմից խաղալու, հենց մտնում է խաղի մեջ պարզվում է որ նրանք խաղում են ոչ թե իր հետ,այլ իր վրա:
Դրա համար ես քեզ ատում եմ իմ ամբողջ հոգով ու սրտով,ես պայքարելու եմ հենց քո դեմ:

 

Հարություն Մնացականյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more