ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը լուսանկար է հրապարակել տելեգրամյան ալիքում ու գրել է․ «Արշակունյաց 54 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ 0061 մասնաճյուղում վաճառվում էր մակարոնեղեն՝ սնունդ, որը իրավունք չունեն վաճառեն փոստային բաժանմունքում, սնունդը օրենքով պետք է վաճառվի միայն առևտրի օբյեկտներում, իսկ փոստի բաժանմունքը չի համապատասխանում առևտրի օբյեկտի պահանջներին, դրա հսկողությունն էլ դրված է քաղաքապետարանի վրա» ։