▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի չէ` կտեսնենք Գագիկ Բեգլարյանին կանգառում սառչելիս ու երթուղայինին սպասելիս

Երբ կիրակի օրը լոնդոնյան թերթերից մեկը գրեց, թե Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Սիմոն Բերնսի ծառայողական մեքենայի ծախսը տարեկան կազմում է 80 հազար ֆունտ ստերլինգ, նա խոստացավ ՙկարգավորել այդ հարցը՚ եւ այս շաբաթվա սկզբից սկսեց Լոնդոնից դուրս գտնվող իր տանից աշխատանքի գալ էլեկտրագնացքով ու մետրոյով...

Ու շատ բան հայտնաբերեց՝ որ առավոտվա 6-ին պետք է չջեռուցվող կայարանում բավական երկար սպասես գնացքին, որ վագոններն այդ ժամին լիքն են ու պետք է կանգնած գնաս, որ հրմշտոցով պետք է դուրս գաս մետրոյից...

Հայտնիի չէ՝ արդյոք նախարարը կշարունակի ամեն օր գնացքով ու մետրոյով գալ աշխատանքի, բայց համաձայնեք՝ գաղափարը շատ առողջ է՝ տրանսպորտի նախարարը պետք է օգտվի հասարակական տրանսպորտից... Ու մի օր մենք էլ կտեսնենք Գագիկ Բեգլարյանին կանգառում սառչելիս ու լեփ լեցուն երթուղայինին սպասելիս...

Արմեն Դուլյանի գրառումը` ֆեյսբուքյան իր էջից 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more