▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հենրիխ Մխիթարյանը մեզ համար կուռք է»․ Սպերցյան

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը  «Коммент.Шоу»-ի եթերում խոսել է Հայաստանի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ իր ծանոթության մասին։

«Մխիթարյանի հետ ծանոթացա Մակեդոնիայում, հավաքականի տեսական պարապմունքի ժամանակ։ Խոակին Կապառոսը բացատրում էր իսպաներեն, թարգմանում էին հայերեն, իսկ Ռոման Բերեզովսկին մեզ համար թարգմանում էր ռուսերեն։ Հենրիխը եկավ եւ ասաց ինձ` «Ողջույն, Էդ ջան»։

Հետո գնում ենք ընթրիքի։ Նայում եմ՝ Հենրին, Խորիկը [Բայրամյանը] նստած են, տեղն ազատ է։ Մտածում եմ՝ նստե՞մ այնտեղ։ Ինչ-որ վախենում եմ: Իսկ Խորիկն ասում է՝ հա, արի, մի դողա, նստիր։ Ես նստեցի ու աղցան լցրեցի...

Հետո ընթրիքի ժամանակ զրուցեցինք։ Ես նրան ցույց տվեցի լուսանկարը, թե ինչպես է հավաքականի խաղի ժամանակ ձեռքս բռնած ինձ դուրս բերել խաղադաշտ»,- ասել է Սպերցյանը և հավելել․

«Հենրիխը մեզ համար կուռք է։ Նա առավելագույնս համեստ է, զրուցասեր, բոլորին ջուր կլցնի։ Նա հասարակ է, ես շոկի մեջ էի դրանից»։

Դիտեք նաև Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more