▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերոս սերժանտը ընտանիքի միակ արու զավակն էր. նա 10 մարդու կյանք է փրկել. lragir.am

Lragir.am-ը գրել է, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արևելյան Ջրաբերդ և հարավ-արևելյան Կորգան ուղղություններով հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման, այնուհետև բռնկված փոխհրաձգության արդյունքում հրազենային վիրավորումից մահացած կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը ընտանիքի միակ արու զավակն էր: Ավան համայնքում, որտեղ բնակվում է նա, սուգ է: Արմենի դին հայրենի օջախում կլինի այսօր, իսկ վաղը նրան կհուղարկավորեն:

Արմենի մարմինը Արցախից Երևան է բերել նրա հրամկազմը: Բարեկամներից մեկը կայքի հետ զրույցում պատմել է, որ Արմենը ունի երեք քույր: 4 ամսից նա զորացրվելու էր և զբաղվեր գեղանկարչությամբ:

«Հրամանատարությունը շոկի մեջ էր: Իրենք էլ մասնակից են եղել: Դե ով կուզեր նման բան լիներ, մի երեխայի ծնող էլ իրենք են: Ինչ էլ հիմա ասենք, որքան էլ սփոփենք, մեկ է, երեխու կյանքը էլ հետ չենք բերի»,- ասել է հարազատներից մեկը:

Նրա  խոսքով՝ Ղարաբաղից Արմենի դին ուղեկցողները պատմել են, որ նա իր գործողություններով տասը մարդու կյանք է փրկել:

«Նա կարող էր դիմել փախուստի, քանի որ ունեցել է դրա բոլոր հնարավորությունները, բայց Արմենն արիաբար պայքարել է, դիմադրել թշնամուն»:

Աղբյուրը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more