▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերպեսը կարող է թուլամտության պատճառ դառնալ

Կուլումբիայի համալսարանի մասնագետները պարզել են, որ հերպեսով ուղեկցվող ինֆեկցիոն հիվանդությունները ազդում են մտավոր կարողությունների  վրա. այս մասին գրում է mignews.ru-ն:

Գիտնականները հետազոտել են Նյու Յորքի 1625 բնակիչների մտավոր կարողություններն ու հիշողությունը: Փորձի մասնակիցների միջին տարիքը 69 է եղել: Գիտնականները փորձել են վերհանել մասնակիցների մոտ հերպեսի ամենատարածված տեսակները: Արդյունքում պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր որ հերպեսի վարակ են ունեցել, ցուցաբերել են բավական մտավոր արդյունքներ: Մասնագետներն իրենց հետազոտությունը շարունակել են 8 տարի՝ յուրաքանչյուր տարի կրկնելով ուսումնասիրությունը: Նրանք ապացուցել են, որ վարակն ազդում է և մտավոր ունակությունների, և հիշողության վրա: Ընդ որում, գիտնականները ցածր արդյունքներ են գրանցել մասնավորապես այն կանանց մոտ, ովքեր չունեն բժշկական ապահովագրություն, բարձրագույն կրթություն, երբեք չեն մարզել հիշողությունն ու ուղեղի աշխատանքը: Հետազոտող Միրա Կիտան ընդգծել է, որ ֆիզիկական վարժությունները, մանկության տարիներին արված պատվաստումները կօգնեն հետագայում խուսափել հիշողության հետ կապված խնդիրներից: Եվ չնայած գրեթե յուրաքանչյուրի մոտ մեծ տարիքում հիշողությունը, այսպես ասած, նահանջում է, գիտնականները վստահ են, որ ֆիզիկական ակտիվությունը դանդաղեցնում է օրգանիզմում բացասական գործողությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more