▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական անգամ խախտել են հրադադարի ռեժիմը. Այգեպար գյուղում զինծառայող է վիրավորվել

Նախօրեին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հերթական անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը: ՀՀ Տավուշի մարզի Այգեպար գյուղի ուղղությամբ կրակոցներ են հնչել:

 ASEKOSE.am-ի թղթակիցը քիչ առաջ կապ է հաստատել սահմանամերձ Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանի հետ` պարզելու համար, թե ինչ իրավիճակ է գյուղում:

Նրա խոսքով` գիշերը կրակոցներ եղել են, սակայն հայտնի չէ, թե ինչ ուղղությամբ:

Այսօր առավոտից ևս պարբերաբար կրակոցներ են լսվում, սակայն միայն դիրքերի ուղղությամբ: Գյուղացիները վնասներ չեն կրել, համենայդեպս, այս պահի դրությամբ` դեռ ոչ ոք չի հայտնել այդ մասին:

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ երեկ ժամը 23:55-ի սահմաններում Այգեպար գյուղի մարտական հենակետում հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Արմենակ Շամիրի Այվազյանը: Վիրավոր վիճակում Այվազյանը մեքենայով փորձել է հեռանալ վտանգավոր գոտուց, սակայն  հակառակորդը կրակ է բացել մեքենայի դիմապակու ուղղությամբ, ինչի արդյունքում Այվազյանը ստացել է աջ դաստակի հատվածում երկրորդ վիրավորումը:

Արմենակ Այվազյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա վիճակը գնահատվում է կայուն:

Հիշեցնենք`  օրեր առաջ  սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում վիրավորվել էր պայմանագրային զինծառայող, Սարո Շառյանը: 

 

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

                                                                            

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more