▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական ստորությունը. այս անգամ զոհը Սիլվա Հակոբյանն է. esem.am

esem.am-ը գրում է. Հերթական ստորությունը. այս անգամ զոհը երգչուհի Սիլվա Հակոբյանն է, ում մասին, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, լայքեր հավաքելու նպատակով,  սկանդալային գրառում է արել, որում նշվում է, թե իբր երգչուհին ոչ սթափ վիճակում երկու  նախարարների տղաների հետ  վթարի է ենթարկվել ու այժմ հիվանդանոցում է: Նույն օգտատերը հավաստիացնում է, որ Սիլվային ուղեկցող երիտասարդները մահացել են:

Կայքի լրագորղը  կապ է հաստատել երգչուհու հետ, ով բանից անտեղյակ, ողջ և առողջ իրենց տանն էր: Ծանոթանալով տարածված լուրերին` Սիլվան նշել է. «Ուղղակի խոսքեր չեմ գտնում: Ինչքան պարապ պետք է լինեն մարդիկ, որ նման նյութեր հորինեն ու դրանց միջոցով փորձեն ընթերցողներ և լայքեր հավաքել: Այս ամենն ուղղակի ծիծաղելի է: Շտապեմ տեղեկացնել, որ այս գրառումը, ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը: Ես շատ լավ եմ, վթարի չեմ ենթարկվել, ոչ մի նախարարի տղա ինձ չի ուղեկցել ու չի զոհվել»:

Հիշեցնենք, որ օրերս նման լայքաբեր լուրեր տարածվել էին նաև Էմմիի մոր` Նադեժդա Սարգսյանի ու Սիրուշոյի հոր` Հրաչյա Հարությունյանի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more