▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՃԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ միջև. ՇԱՄՇՅԱՆԸ` ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ`սառը ջուր խմիր, հանգստացիր ու լենացիր

Հերթական վեճը լրագրողների միջև` այս անգամ` Պետրոս Ղազարյան-Գագիկ Շամշյան:

Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր`  Հարգելի ոստիկանություն, շատ էլ, որ մեր ազգանունը Շամշյան չի և ուղիղ կապ չունենք ձեր հետ, ուրեմն պետք է խոչընդոտե՞ք մեր աշխատանքին:

Ստորև Ներկայացնում ենք Գագիկ Շամշյանի պատասխանը` առանց խմբագրելու.

Հարգարժան Պետրոս, Ձեր նյութի վերջում խոսում եք լրագրողի պարտականությունների խոչընդոտման անթույլատրելիության մասին, միևնույն ժամանակ, սակայն, ինձ եք վիրավորում: Բոլորը տեղյակ են, որ ես ունեմ ուրույն աշխատաոճ, որը Դուք դժվար ըմբռնեք, քանի որ ինքնակոչ լրագրող եք և չեք սերտել անգամ լրագրողական այբուբենը: Երևի նեղացել եք նաև, որ չեմ ընդունել համագործակցելու Ձեր առաջարկը: Եթե ծանոթ չլինեի ֆիզիոլագիական Ձեր տվյալներին, կասեի՝ <Պետրոս ջան, մի նեղացիր, փորձիր լենանաս>: Բայց գիտեմ, որ էդ ժամանակ եթեր դուրս գալն արդեն պրոբլեմատիկ կլինի, իսկ ես, ի տարբերություն Ձեզ, դիմացինին երբեք վատը չեմ ցանկանում: Այնպես որ, սառը ջուր խմեք և հանգստացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more