▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետախուզվողից՝ հաջողակ․ ո՞վ է Աննա Հակոբյանի հետ ընթրիքին մասնակցած Վարդան Ալեքսանյանը

Վերջերս Աննա Հակոբյանը հաջողակ տղամարդկանց ընթրիք էր նախաձեռնել, որը վճարը կազմում էր 1 մլն դրամ։ Ընթրիքը, ինչպես հայտնել է Աննա Հակոբյանը, բարեգործական բնույթ է կրում։



ՀայաստանՆյուզ-ը գրում է, որ կայքին մանրամասներ են հայտնի դարձել ընթրիքի մասնակիցներից Վարդան Ալեքսանյանի վերաբերյալ, պարզվում է՝ նա նախկինում հետախուզվող էր, հիմա արդեն հաջողակ տղամարդ է։

«Վարդան Ալեքսանյանը «Հավերժ Մուսալեռ» ՍՊԸ տնօրենն էր, որը ղեկավարում էր նաև «Ալեքսանյան ընդ փարթներս» և «ՌՎ» ՍՊ ընկերությունների գործունեությունը։Նրա նկատմամբ 2010-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում խարդախության փաստով քրեական գործ էր հարուցվել, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել էր հետախուզում։

Կայքին հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի «Մուսալեռ» հուշահամալիրի հարևանությամբ գտնվող հողատարածքներն առաց համատեղ սեփականատետերի իմացության ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին վաճառելու համար։

Ըստ ոստիկանության 2010 թ․ հաղորդագրության՝ նա այդկերպ հափշտակել է 309 միլիոն 657 հազար դրամ:
Արդեն հաջողակ տղամարդ դարձած Վարդան Ալեքսանյանի գործունեության հետևանքով տուժող է ճանաչվել 26 մարդ։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը դեռ քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված 3 մլն դրամ գրավը։
Վարդան Ալեքսանյանը այժմ ևս զբաղվում է անշարժ գույքի շուկայում գործունեություն ծավալելով, առնչություն ունի ԴԻԳՆԻՍԻ ընկերության հետ, նախորդ տարի էլ այդ նպատակով մեկ ամիս գտնվել է Դուբայում։

Դատական գործը գտնվում է դատավոր Մարտին Արզումանյանի վարույթում»,-գրում է սկզբնաղբյուրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more