▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետևելով Հանրայինի խորհրդին և չհայաֆիկացնելով` կարող եմ միայն մի բան ասել՝ Սիկտիր...

Անդրադարձ Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Մի րոպե մի բան ասեմ» շարքին, որի թողարկումներից մեկի ժամանակ Նարեկ Դուրյանը` Մաշտոցի արձանի մոտ «ծաղրում է» նրանց, ովքեր հայաֆիկացնում են օտար բառերը` այսինքն` ովքեր օտար բառերի փոխարեն դրանց հայերեն տարբերակներ են օգտագործում:

Մի րոպե, մի բան հասկացնեմ Ձեզ:

Ոնց կարելի է Հանրային հեռուստատեսությամբ Հայերենի նկատմամբ նման հակաքարոզ տանել: Դուք լրիվ ցնդվել եք: Գնալ Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ , Մատենադարանի դիմաց կանգնել ու խոսել այն մասին, թե ինչու ենք մենք Հայերս ամեն ինչ Հայաֆիկացնում, հետո ծաղրել Հայոց լեզուն....

Ու դա անել Հանրային հեռուստատեսության փողո՞վ ու եթերո՞վ... Այդ պահին պետք է սուրբ Մեսրոպ Մաշտոցը մի հատ այդ տգետի վզին հասցներ:

Ինչու՞ եք Հայաստանի Հանրային հեռուստատեսության տնօրեն նշանակում մի մարդու, ով վստահ եմ` Հայերեն մի բանաստեղծություն չգիտի, չի կարող մի հասարակ թելադրություն գրել Հայերեն ու, անկեղծ, խիստ կասկածում եմ, որ Հայերեն գրել ու կարդալ գիտի: Հիշեցնենք, որ սա

Ու պարզ է, որ ռուսախոս Ռուբեն Ջաղինյանի համար Հայերենով խոսելը դժվար է, դժվար է «ջանուլիկ, պռինեսի մնԷ անանաս»-ի փոխարեն ասել «Սիրելիս, ինձ արքայախնձոր բեր»:

Դժվար է, քանզի նա Հայոց պատմություն չգիտի, չգիտի ինչ է Հայոց լեզուն, չգիտի հայերեն տառն ինչ կշիռ ու գին ունի:

Չէ որ, դա պետական պատվեր չի և մեծ գումարների հետ կապված չէ:

Այնուամենայնիվ, հետևելով Հանրայինի խորհրդին և չհայաֆիկացնելով կարող եմ միայն մի բան ասել՝ ՍԻԿՏԻՐ...

 

Մարգո Բաղինյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more