▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեղափոխությունից հետո մտափոխվեցի և մնացի հայրենիքում. Համլետ Գևորգյանի ուշագրավ խոստովանությունը

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ժողովրդական երգերի կատարող, Հայաստանի վաստակավոր արտիստ Համլետ Գեւորգյանը  «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշագրավ խոստովանություն է արել: Նա մինչեւ թավշյա հեղափոխությունը որոշել է մշտական բնակություն հաստատելու համար տեղափոխվել Մոսկվա, սակայն հետո մտափոխվել է: «Հեղափոխությունից հետո մտափոխվեցի եւ մնացի հայրենիքում, քանի որ իմ մեջ արթնացավ հույսը, որ Հայաստանում հնարավոր է ապագա ունենալ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է իմ զավակներին, որոնք շուտով կանգնելու են մասնագիտական ընտրության առաջ: Հիմա ես վստահ եմ, որ նրանց ապագան ապահովված է Հայաստանումե,- ասել է երգիչը: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա ասել է, թե վստահում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, քանի որ տեսնում է կոռուպցիայի դեմ պայքար: «Համոզված եմ, որ հիմա արդեն իմ, Ձեր գրպանին դիպչող չի լինի: Սա ամենակարեւոր խնդիրներից մեկն էր, որն արդեն համարում եմ լուծված: Կառուպցիան աստիճանաբար կզիջի իր դիրքերը, արդեն նկատում եմ, որ խնամի-ծանոթ-բարեկամ մոտեցումն էլ ակտուալ չէ»: Միաժամանակ նա հույս է հայտնել, որ քաղաքական փոփոխություններից հետո փոփոխություններ տեղի կունենան նաեւ երգարվեստում»:

Картинки по запросу համլետ գևորգյան

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more