▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիմա ես ո՞րն եմ»

Մի վատ բան էլ եմ նկատել ու ասեմ, որ դրա մեջ անթաքույց մեծամտություն կա։ Օրինակ, ասենք, մի երիտասարդ կնոջ կամ աղջկա ներկայությամբ խոսում ես, ասում ես «Կանայք կան, որ սեքսի ժամանակ հերիք չի իրենց կոպիտ են պահում, դեռ մի հատ էլ շատ փիս ու չարդարացված կերպով բղավում են, տափաստանային ձայներ են արձակում ու որ ամենաահավորն է՝ ինչ-որ Կոելոյական մակարդակի псевдо-философский տեքստեր են ասում»։ Ու էստեղ, լրիվ անկապ, էդ կինը կարող է ասել՝ «Հա, բայց ես ըտենց չեմ»!!!
Ասա՝ այ աղջիկ ջան, մեռնեմ էն նստելուդ ձեւին, մի րոպե, բայց քեզ Ո՞Վ ՀԱՐՑՐԵՑ, թե դու ինչպիսին ես… էն էլ էդ պահին… Ո՞վ… Ո՞վ հետաքրքրվեց, թե դու ինչ ձայներ ու տեքստեր ես արձակում, ո՞ւմ է դա պետք… Էդ ի՞նչ անպաճույճ «ԵՍ» ա, որ հանգիստ չի տալիս ձեզ… Եթե ինձ հետաքրքի, թե դու ինչ ձայներ ես սիրում ուղեծիր արձակել ՝ ես չեմ հարցնի… Գուցե լսեմ, գուցե չլսեմ, բայց զուգընկերուհու կամ մոտ ընկերուհու հետ խոսելու ուրիշ ինտիմության մթնոլորտ կա… Մոտ ընկերուհու հետ ԵՍ չէի խոսի այլ կանանց հանած ձայներից, կամ կխոսեի ավելի կատակային, գուցեեւ ցինիկ տոնով…

Ու սա հո միայն սեքսին չի վերաբերում… Ասենք մի կատակային բանաստեղծություն ես կարդում, օրինակ՝
«Կին կա վայրի է ու կին կա փերի,
Կին կա արի է ու կին կա՝ թերի,
Կին կա անտակտ է ու կին՝ սրտահույզ՝
Կին կա, որ Mac է, ու կին՝ Windows»…
Ու մեկ էլ կիսածանոթը կասի՝ «Հիմա ես ո՞րն եմ դրանցից»…
Այ էստեղ պիտի ասես՝ «Դու էս քառյակում չկաս, ցավդ տանեմ, դու այն պերսոնաժն ես, որ հիմա պիտի ելնի ու փախնի էստեղից»…
ԵՍ, ԵՍ, ԵՍ…

 

Թատերագիր Վահրամ Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more