▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա Նաիրիտն ու ատոմակայանն էլ կնվիրենք ռուսներին, ու կպրծնենք

Այսօր ժամը տասից, մի խումբ մարդիկ հավաքվել էին կառավարության դիմաց, գազի սակագնի բարձրացման և մի շարք ապրանքների և այդ թվում նաև հոսանքի գնի բարձրացման համար իրենց բողոքը հայտնելու: Այնպիսի տպավորություն էր, որ մի խումբ մարդկանց համար է այս ամբողջը, գազի գների թանկացումը... այնուհետև նույն այդ մի խումբ մարդիկ երթով հասան ՀՀ ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց... մարդկանց հուզող հարցերին պատասխանելու համար, աշխատակազմի ոմն ղեկավարը, որ մարդը անընդհատ կրկնում էր, ինչ արժի գազի գինը սահմանի վրա, չգիտեր, հետո երեք քաղաքացիներ և լրագրողների խումբը բարձրացան վերև, իրենց հարցերի պատասխանը ստանալու... հետո երթով կհասնեն Բաղրամյան քսանվեց, ինչքանով այս մի խումբ մարդկանց բողոքը կհասնի վերևների գլխին, չեմ կարող ասել, միայն մի բան գիտեմ, որ էս իշխանությունը, մեծ հաշվով թքած ունի ժողովրդի վրա...

Այս ամենը, մի հատուկ ծրագիր ունի, ներսի և դրսի մշակված ծրագիր: Սկզբի համար կթանկանա գազը, հոսանքը, արդեն իսկ թանկացել է մի շարք ապրանքներ, որպեսզի արտագաղթը արագ կերպով թափ առնի ու ռուսը տեսնելով, որ Հայաստանում ասենք կես միլիոն մարդ է մնացել, վերցնի ու Հայաստանը դարձնի < օրինական գաղութ >... թող որ ես սխալված լինեմ, բայց իմ համոզմունքը դա է... Հիմա նաիրիտն ու ատոմակայանն էլ կնվիրենք ռուսներին ու կպրծնենք, իսկ այս անօրեն, ավազակ ու թալանչի իշխանությանը ձեռ է տալիս ամեն բան, որ իր ժողովուրդը ապրի թշվառ ու գլուխը կախ...

Արթուր Հայրապետյանի գրառումը

Ֆեյբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more