▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոլիվուդյան մարտաֆիլմի երաժշտությամբ, ակնհայտորեն բեմադրած հոլովակ է, 12 հոգու մասնակցությամբ

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարդում եմ, որ ՊՆ-ն հրապարակել է լուսանկարներ և տեսանյութ «հատուկ նշանակության ստորաբաժանումների վարժանքներից»/ Տեսանյութը դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Ուրախացած բացում եմ ՊՆ էջը, այն մտքով, թե վերջապես մի վարժանք են անում։
[Ինչպես գիտեք, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը՝ մենակով ու նաև Թուրքիայի հետ համատեղ, լայնածավալ զորավարժություններ է մեկը մյուսի հետևից անում արդեն 2+ տարի է]։
Ավաղ, տեսանյութում ոչ մի զորավարժություն կամ վարժանք չկա։

Հոլիվուդյան մարտաֆիլմի երաժշտությամբ, ակնհայտորեն բեմադրած հոլովակ է, 12 հոգու մասնակցությամբ։
Սիրուն հոլովակ է ոչ մի բանի մասին, նույն կարգի, ինչպիսին պարբերաբար ԲՏ նախարարությունն է հրապարակում, էն որ տարիներով նույն ճստո անօդաչուն արձակվում է պարսատիկից, թռնում է վեր ու... կինոն վերջանում է։
Մի խոսքով՝ հերթական իմիտացիա։
Օկուպացված Հայաստանում ամեն ինչ իմիտացիա է։ Տնտեսական զարգացման իմիտացիա, գիտության ու կրթության իմիտացիա, անվտանգության համակարգի իմիտացիա և նույնիսկ տոների իմիտացիա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more