▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը Հայաստանում ավելացել են»

ՀՀ-ում վերջին տարիներին ավելացել են ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերը, այս տարի մինչև հոկտեմբերի 31-ը հիվանդությունը հայտնաբերվել է 462 անձի մոտ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մոնիթորինգի և գնահատման բաժնի վարիչ Աննա Մերգելյանը։

«1987թ․ մինչև 2024թ․ հոկտեմբերի 31-ը ՀՀ քաղաքացիների շրջանում արձանագրվել է 6076 ՄԻԱՎ դեպք, ևս 438 դեպք՝ օտարերկրյա քաղաքացիների շրջանում։ Հիմնականում ճնշող մեծամասնությունը՝ 70%-ը՝ արական սեռի ներկայացուցիչներ են։ 48%-ը՝ հաստատման պահին 25-39 տարիքային խմբում են, այսինքն՝ ակտիվ սեռական կյանքով ապրող խումբը։ Հիմնական փոխանցման ուղին՝ հետերոսեքսուալ ճանապարհն է՝ 76%, երկրորդ տեղում՝ թմրամիջոցների ներարկային օգտագործման ուղին է՝ 14% դեպքերը, երրորդ տեղում՝ հոմոսեքսուալ եղանակով»,- նշեց նա։
Մերգելյանի փոխանցմամբ 2024 թվականին թմրանյութերի ներարկաման և հոմոսեքսուալ կապերի հետևանքով վարակման դեպքերի տեղերը փոխվել են՝ 12% դեպքերը հոմոսեքսուալ փոխանցման ուղին է, 6% դեպքերը՝ թմրամիջոցների օգտագործման միջոցով տարածվող ուղին։
Նրա խոսքով, 100 000 բնակչի հաշվարկով ՄԻԱՎ-ով վարակվածության ամենաբարձր տարածվածությունը Շիրակում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more