▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունվարի 20-ին ծնվել է բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը

«Չլի­ներ ծո­վը, եր­կն­քի պատ­կե­րը երկ­րի վրա չէր լի­նի, չլի­ներ քո պո­ե­զիան՝ շատ խա­վար կլի­ներ մեր եր­կի­րը»,-

Ավե­տիք Իսա­հա­կյա­նը` Սիլ­վա Կա­պու­տի­կյա­նի մա­սին

Հունվարի 20-ին  Վանից գաղթած ընտանիքում ծնվել է  հայ գրող ու բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը:

Սովորել և ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը։ 13 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը, որը տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։

1936 թվականին ընդունվել և 1941-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1950-ին՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները։

Կապուտիկյանը շատ է գրել հայրենիքի, հայոց լեզվի հայ ժողովրդի ճակատագրի մասին։ Ան­կեղ­ծու­թյամբ շնչող նրա սի­րա­յին բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րում սի­րո բերկ­րանքն ու տագ­նապն են, կա­րո­տի կանչն ու հու­սա­հա­տու­թյու­նը, տա­ռա­պանքն ու վիշ­տը («Հայ­նե­ա­կան եր­գեր», 1966 թ., «Երգ եր­գոց», 1970 թ., «Լի­լիթ», 1981 թ., «Ձմեռ է գա­լիս», 1983 թ.):

Կա­պու­տի­կյա­նը խո­րա­պես մտա­հոգ­վել է Սփյուռ­քի ճա­կա­տագ­րով, հա­յա­պահ­պա­նու­թյան խնդրով: 1962–63 թթ-ին և 1973 թ-ին այ­ցե­լել է սփյուռ­քա­հայ  գաղ­թա­վայ­րեր, գրել «Քա­րա­վան­նե­րը դեռ քայ­լում են» (1964 թ.),  «Խճա­ն­կար հո­գու և քար­տե­զի գույ­նե­րից» (1976 թ.), «Քա­րա­վան­նե­րը հե­ռա­նում են» (1999 թ.), «Իմ կա­ծա­նը աշ­խար­հի ճա­նա­պարհ­նե­րին» (2002 թ.) ու­ղեգ­րու­թյուն­նե­րը, որ­տեղ անդ­րա­դար­ձել է սփյուռ­քա­հա­յի հոգ­սե­րով ու փոր­ձու­թյուն­նե­րով լի ճա­կա­տա­գրին: Նա հա­յու­թյանն ու­ծա­ցու­մից փրկե­լու մի­ակ երաշ­խի­քը հա­մա­րել է Հա­յաս­տա­նը: Կա­պու­տի­կյա­նի ու­ղե­գրու­թյուն­նե­րը մե­ծա­պես նպաս­տել են սփյուռ­քա­հա­յու­թյան մի­աս­նու­թյա­նը, ներ­քին հոգևոր կա­պե­րի պահ­պան­մանն ու զար­գաց­մա­նը:

Կա­պու­տի­կյա­նին մշտա­պես հու­զել են ժա­մա­նա­կաշր­ջա­նի հրա­տապ ու կա­րևոր հար­ցե­րը: Հրա­պա­րա­կա­խո­սա­կան եր­կե­րում ար­տա­ցո­լել է ար­ցա­խա­հա­յու­թյան ազա­տագ­րա­կան պայ­քա­րը, հայ ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ու ան­կա­խու­թյան խնդիր­նե­րը («Իմ ժա­մա­նա­կը: Հրա­պա­րա­կագ­րու­թյուն և ու­ղեգ­րու­թյուն», 1979 թ., «Էջեր փակ գզրոց­նե­րից», 1997 թ., «Վեր­ջին զան­գը», 2006 թ.):  

Այնպես անփո՜ւյթ, այնպես հանգի՜ստ,
Անցնում եմ իմ տան մոտով,
Մինչ ես ուրիշ տեղերում իսկ
Քե՜զ եմ փնտրում կարոտով:

Ասում են, թե մոռացել ես,
Չեմ հավատում, իմ անգին,
Պարզապես դու հեռացել ես,
Մոտս թողել քո հոգին:

Եվ այնպես հեշտ, այնպես խնդուն
Մատնո՜ւմ ես ինձ աշխարհին,
Մինչ դողում է, որպես երդում
Անունդ իմ շուրթերին:

Ասում են, թե ինձ դավել ես,
Չեմ հավատում, իմ անգին,
Պարզապես դու խռովել ես,
Ու տանջում ես իմ հոգին:

Անցնում ես դու ու չես նայում,
Մինչ ես կանգնած մոլորուն,
Քեզ աչքերիս մեջ եմ պահում 
Ու տանում եմ հետս տուն:

***

Հպարտ, բյուրեղյա քո ծաղկամանում

Ահով նվիրած իմ ծաղիկները
Օրերով անջու՛ր, անջու՛ր են մնուն:

Ու կաթիլ- կաթիլ՝ թոշնած թերթերը
Արցունքներիս պես ընկնում են նկուն
Գրասեղանիդ սառը ապակուն…

***
Շարվել ենք շարված, կողք կողքի`
Շախմատի քարերի նման,
Ուզում ենք հաղթել մեկ մեկի`
Շախմատի քարերի նման.
Բայց մեկ է, զինվոր թե արքա՝
Հաղթենք էլ, իջնելու ենք ցած
Տախտակին նորերն են շարքի`
Շախմատի քարերի նման…

Ստորև բանաստեղծուհու տողերը` Վահագ Ռաշի կատարմամբ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more