Նիկոլ Փաշինյանը WhatsApp-ով է ծանուցել «զոհերին», որ նրանք ազատվում են աշխատանքից։
«Շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար։ Դիմում գրեք՝ ազատվեք»,- գրված է եղել Փաշինյանից ստացած նամակներում, հայտնում է «Հրապարակ»-ը։
***
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը. «Բոլորը մեղավոր են, բացի Նիկոլից» բեմականացումը մտավ ուժի մեջ
Օրերս կառավարության նիստում Նիկոլի հիստերիկությունը և ընդդիմադիր դառնալը ունեցավ շարունակություն... Նշանակվեցին մեղավորներ և քիչ առաջ տեղի ունեցան պաշտոնանկություններ...
Նիկո'լ, սրանք վատն էին այնքանով, որ քեզ էին ծառայում...
Բայց Հայաստանի այս վիճակի պատասխանատուն դու ես ու ինչպես ասում են` «ձուկը գլխից է հոտած», որքան ուզում ես պաշտոնյաներիդ փոխի, խնդիրը քո նման դիլետանտ, թերուս դավաճանն է...