▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Ազոյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին

Նախ ասեմ, որ կուզեի այս թեման չշահարկվեր... Համենայն դեպս իմ կողմից... Բայց հասկացա, որ ես այլևս չունեմ փրայվսի ասվածը.....դա վատ է... Լավ, որպեսզի լրագրողների հարցականները չմուտացվեն, ասեմ.....այո ես այցելել եմ Տիգրան Արաքելյանին և դա իմ առաջին այցելությունն էր քրեակատարողական հիմնարկ ընդհանրապես..... Ցանկությունն իմն էր..... Եվ ասեմ, որ դրանից հետո, ամբողջ օրվա ընթացքում ինձ կատարյալ ներդաշնակ եմ զգացել կյանքի հետ.......այդ շատ ցուրտ սպասասրահում միանգամից ընկերացա մի ոստիկանի հետ, ով ուներ շատ սուր և կիրթ հումոր, և հյուրասիրեց աշխարհի ամենատեղին և ամենահամեղ սուրճը.... հետո նույն տեղում ընկերս դարձավ 5-ամյա Նաիրին, ով եկել էր հորը տեսներ ու երազում եր զինվոր դառնալ....  այնքան կիրթ ու խելացի երեխա էր, ի դեպ գենետիկ, որ զարմանում ես, որ իր հայրը կարող է հանցագործություն արած լինի.....ինչևէ .... Ոստիկանների զարմացած և ջերմ վերաբերմունքից հետո հանդիպեցի Տիգրանին..... Նրան տեսնում էի արաջին անգամ...նրա անսահման զարմանքը, հիացմունքը և սերը իմ նկատմամբ ստիպեց նրան վերգտնելու հույսը, հավատն ու կարոտը արդեն կյանքի նկատմամբ .......խոսեցինք անկուշտի պես, թեպետ հանդիպումից առաջ պատկերացում չունեի, թե ինչի մասին կարելի է զրուցել......զրույցի ընթացքում նա ինձ հիացնում էր իր հավասարակշիռ, արդարամիտ, խելացի և բարեսիրտ տեսակով..... Երբ ինձ դժվար էր լինում խոսել ( չնայած ես դա պրոֆեսիոնալ ձևով թաքցնում էի ) փորձում էր հումոր անել, ասելով, որ շատ ծիծաղելի է, երբ շատ կոլոտ մարդը եկել է ավելի կոլոտ մարդու մոտ...

ինձ թվում է` այնտեղ բոլորի համար էր այդ իրավիճակը զվարճալի....

նույնիսկ իմ, որ ամբողջ կյանքս զզվել եմ տենց հումորներից.....խոսեցինք կարճ, բայց շատ...... Ու երբ նա հագեցավ, ես հեռացա...... Բայց ամբողջ օրը մտքումս էր Տիգրանի ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ կերպարը .....

 

Հ.Գ.

Ներողություն, եթե հուզական եմ գրել....

 

Դերասան Հովհաննես Ազոյանի գրառումը ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more