▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչյա Հարությունյանի պաշտպանը պատրաստվում է բողոք ներկայացնել

 Aysor.am-ը գրում է, որ Հրաչյա Հարությունյանի պաշտպան Ալեքսանդր Մալցևը իրենց թղթակցի հետ զրույցում նշել է, որ իրենք այսօր բողոք են ներկայացնելու Հ. Հարությունյանին կալանավորելու և նրան կանացի հագուստով դատարան բերելու վերաբերյալ: «Մենք բողոք ենք ներկայացնելու այն բժիշկների և իրավապաների դեմ, ովքեր որոշել են նրան նման կերպով բերել դատարան: Դա նվաստացուցիչ է մարդու արժանապատվության համար»,- ասել է  նա: 

Պաշտպանի խոսքով` ինքը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել վթարված բեռնատար մեքենայի տեխնիկական անվտանգության փորձաքննությանը մասնակցելու վերաբերյալ:

«Մենք միջնորդելու ենք նաև, որ հարցաքննվեն ավտոմեքենայի տերն ու ընկերության սեփականատերը ավտոմեքենայի տեխնիկական վիճակի վերաբերյալ»,- ասել է  նա: 

Հարցին` ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը, նա նշեց, որ այդ մասին վաղ է խոսել:

Հարցին` կարծում եք՝ հնարավո՞ր է ապացուցել, որ Հ. Հարությունյանը մեքենան փորձել է շրջել` մյուս ավտոմեքենաների հետ բախումից խուսափելու համար, պաշտպանը ասել է. «Այո, դա հնարավոր է»:

Առավել մանրամասն` այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more