Ֆրանսիացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքկալ կրելը բնավ էլ չի նվազեցնում ողնաշարի վրա եղած ծանրաբեռնվածությունը և չի նպաստում կանացի կրծքի տոնուսի պահպանմանը: Հակառակը, գիտնականները նախազգուշացնում են, որ կրծքկալը կարող է նպաստել կրծքի պլաստիկության ու ամրության կորստին, որի հետևանքով կուրծքը կարող է, այսպես ասած, «թոշնել ու կախվել»: Մասնագետները վստահ են, որ կրծքկալները առողջության համար ոչ մի դրական ազդեցություն չեն ունենում, այնպես որ դրանց արժեքն ու նշանակությունը գերագնահատված է: Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին 18-35 տարեկան 130 կին է մասնակցել: Կանանցից մեկը, որը արդեն երկու տարի է` կրծքկալ չի կրում, խոստովանել է, որ իր զգեստապահարանի այդ ավելորդ տարրից ազատվելուց հետո նա մի շարք առավելություններ է ստացել, օրինակ` սկսել է ավելի հեշտ շնչել, իրեն ավելի լավ և ինքնավստահ է զգում, մեջքն ավելի քիչ է ցավում և այլն: Այս ամենի հետ միասին մասնագետները նաև տեղեկացնում են, որ 45 տարեկանից բարձր կանանց դեպքում կրծքկալից հրաժարվելը դժվար թե դրական ազդեցություն ունենա:
Հրաժարվեք կրծքկալներից. պնդում են ֆրանսիացի գիտնականները
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Բլոգ more
more
more
more
more
more
more


